Category Archives: Հայրենագիտություն

ՀՀ Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) Մայրաքաղաքը՝ Երևան Կազմավորման տարեթիվը՝ 21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»: Դրոշը՝ «Հայաստանի Հանրապետության պետական … Continue reading ՀՀ Հանրապետություն

Արարատի մարզի տեսարժան վայրեր

  Դվին Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ … Continue reading Արարատի մարզի տեսարժան վայրեր

Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Գեղարդի վանք Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 1215 թ.: Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։ Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին … Continue reading Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Արմավիրի տեսարժան վայրեր

Զվարթնոց տաճար Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։ Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները … Continue reading Արմավիրի տեսարժան վայրեր

Ինքնաստուգում

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։ Հյուսիսից-Վրաստան ( Թիբիլիսի ) , արևելքում՝ Ադրբեջան (Բաքու ), հարավում՝ Իրան ( Թեհրան ), հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/ , արևմուտքում՝ Թուրքիա ( Անկարա )։ 2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ Արարատ-Արտաշատ Արմավիր-Արմավիր Կոտայք-Հրազդան Գեղարքունիք-Գավառ Սյունիք-Կապան Արագածոտն-Աշտարակ Տավուշ-Իջեվան Լոռի-Վանաձոր Շիրակ-Գյումրի Վայոց ձոր -Եղեգնաձոր 3. Ո՞րն … Continue reading Ինքնաստուգում

Երևանի արձաններ

Ստեփան Շահումյանի հուշարձան Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Խաչատուր Աբովյանի հուշարձան Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել … Continue reading Երևանի արձաններ

Երևան

Երևան Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան Մակերեսը`   300 կմ² Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ² Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի Տեղաբնակների անվանունը`   Երևանցի Հեռախոսային կոդը`   +374 (010) Փոստային ինդեքսները`   0001—0099 Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER Ընդհանուր … Continue reading Երևան

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

  Հաղարծին Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է … Continue reading Տավուշի մարզի տեսարժան վայրեր

Լոռու մարզ

  Մարզկենտրոնը`   Վանաձոր Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12 Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր Ընդհանուր տարածքը`   3,789 կմ² Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ) Ամենացածր կետը`   308 մ Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   … Continue reading Լոռու մարզ

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` … Continue reading Ծաղկազարդ