Category Archives: Մայրենի

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, … Continue reading Հնարագետ Ջուլհակը

Համո Սահյան. ՄԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆՔ

Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ կանաչում էինք, Մեր բակի ծառիկը ու ես։ Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ կարկաչում էինք, Մեր գետի ալիքը ու ես; Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ հառաչում էինք, Մեր դաշտի ծաղիկը ու ես։ Մենք իրար ճանաչում էինք, Իրարից ամաչում էինք, Մեր սարի եղնիկը ու ես։ Մենք իրար ճանաչում էինք … Continue reading Համո Սահյան. ՄԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆՔ

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ ― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։ ― Քանի՞ տարով կվերցնեք։ ― Տասը տարով։ … Continue reading Վաճառականի խիղճը

Հարության տոն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։ Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով. -Քրիստոս յարեաւ ի մեռելոց… -Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:   Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած … Continue reading Հարության տոն

Չարենցյան ընթերցարան

Տրիոլետ Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց- Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց։ Հնչում են օրերը… Հնչում են օրերը, կանչում են, Օրերը — կարմիր ու բոսոր, Օրերը ղողանջ ու հնչուն … Continue reading Չարենցյան ընթերցարան

Դարձվածքներ

Ա աբեթ դառնալ-մաշել ականջը այրել-տհաճությամբ լսվել ախ ու վիշը կապել-ողբալ Բ բազեի աչք-սուր տեսողություն բաժակ բարձրացնել-կենացը խմել  բալեդ ա՛ռ-հեռացի՛ր Գ գաթա չեն բաժանում-հետաքրքրական կամ զվարճալի բան տեղի չի ունենում գայլը ոչխարը տարավ-ցավեր կան տեղի են ունենում գետը գցել- կործանել Դ դաշտից չեմ գտել-հեշ չի դառը փուշ-Անպետք  դառը ժամ- ահավոր Ե եղանակ ստեղծել-առաջնային նշանակություն ունենալ եգիպտական խավար-անթափանց խավար  … Continue reading Դարձվածքներ

Գարնան քաղաքում

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում, Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ, Փայլում են տներն արևի փոշում, Երկինք են պարզվում ծառերը վտիտ… Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա Ճչում են զվարթ մանուկներն արդեն. Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա, Եվ հայացքները նետ են իրար դեմ… Մայթի քարերը հարազատ են քեզ — Քեզ նոր է թվում երգը հընամյա. Ազատ է … Continue reading Գարնան քաղաքում