Երբ է ֆիզիկայում օգտագործվում ՛՛աշխատանք՛՛ հասկացությունը:
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
Օրինակ կռունկը բարձրացնում է բեռը,մի մեքենան քաշում է մի այլ մեքենային։Այս երկու դեպքերում մարմինների վրա կիրառված են ուժեր, որոնց ազդեցությամբ դրանք շաժվում են:
Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
Մեխանիկական աշխատանքը կախված է մարնի վրա ազդող ուժի ուղղությունից և թվային արժեքից, ինչպես նաև այդ ուժի ազդեցությամբ կատարված տեղափոխությունից:
Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
Եթե աշխատանքը նշանակենք A տառով, մարմնի վրա ազդող ուժը՝ F-ով, իսկ մարմնի անցած ժանապարհը s-ով,ահա և կստանանք աշխատանքի բանաձև-ը որըն А=FS:
5.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են ջոուլ՝ ի պատիվ անգլիացի գիտնական Ջեմս Ջոուլի:
Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
Հզորություն մեծությունը սահմանում են աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար:
Ինչն է կոչվում հզորություն:
Հզորություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:
Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
Եթե հզորությունը նշանակենք N տառով, աշխատանքը՝ A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը՝ t-ով, ապա կստանանք հզորության բանձևը՝ N=A:t:
Հզորություն=աշխատանք:ժամանակամիջոց:
Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
1 վատտն=(1Վտ):