Category Archives: Գրադարան

Հ. Թումանյան Իմ ընկեր Նեսոն

I Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։ Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ … Continue reading Հ. Թումանյան Իմ ընկեր Նեսոն

Վաճառականի խիղճը

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: … Continue reading Վաճառականի խիղճը

Բուքը, երգը, երեխան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։ Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու … Continue reading Բուքը, երգը, երեխան

Համո Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն, Որ ինձնից վանել Չեմ կարողանում, Քո չարության դեմ Բարություն չանել Չեմ կարողանում: Բայց դեռ չգրված Երգիս տողի պես Անգիր եմ արել… Անգիր եմ արել, Բայց արտասանել Չեմ կարողանում: Ես քեզ մոռանալ Քեզնից հեռանալ Չեմ կարողանում: Ինձ քեզնից խլել, Ինձնից վերանալ, Չեմ կարողանում…

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»

  Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Ու չի պակասի աշխարհում ոչինչ,- Մի լույս կմարի հինգերորդ հարկում, Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն, Մանուկներն էլի կխաղան բակում, Կանաչներն էլի ցողով կթրջվեն, Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում, Կժպտան նորից աչքերը քո ջինջ, Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, … Continue reading Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

  Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն … Continue reading Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Ռնգեղջյուրն ու բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռեւս փոքրիկ տղաներ էին, աշխարհում Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։ Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․ Ռընգ֊ռընգ֊ռընգեղջյուր, Խժռում ես դու ամենուր, Չես մտածում այն մասին, Որ վնաս է փորիկին։ … Continue reading Ռնգեղջյուրն ու բարի փերին

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր … Continue reading Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»