Category Archives: Պատմություն

Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը Երկիր 2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները Բարձր Հայք,Ծոփք ,Աղձնիք,Տուրուբերան,Կորճայք,Մոկք,Պարսկահայք ,Վասպուր,Սիւնիք Արցախ ,Փայտակարան,Ուտիք,Գուգարք,Տայք,Այրարատ 3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները 4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը                                                … Continue reading Ինքնաստուգում

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր: Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին … Continue reading Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի … Continue reading Համահայկական առաջին թագավորության անկումը

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։ Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ … Continue reading Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։ Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին … Continue reading Վանի աշխարհակալ տերությունը

Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։ Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր … Continue reading Թագավորության հզորացումը

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վանի թագավորության հիմնադրումը։ Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։ Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում … Continue reading Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Վանո Սիրադեղյանը

Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ Վանո Սիրադեղյանը ՀՀ֊ի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան է` տարբեր հանցագործություններ կատարած, մյուսների համար՝ լավ քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պաշտոնական … Continue reading Վանո Սիրադեղյանը

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։ Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ … Continue reading Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

Բրոնզի դար։ Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզը։ Այն շատ ավելի ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։ Դրանք մեծ առաջընթած ապահովեցին արհեստների ու գյուղատնտեսության զարգացման համար։ Սկսվեց բրոնզի դարը։                Բրոնզի դարի վաղ շրջանը (Ք․ա․ 35-24-րդ դդ․) բացառիկ կարևորություն ունի Հայաստանի հնագույն պատմության ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում … Continue reading Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը