Ծիծերնակի մասին տեղեկություններ

  1. Գոյություն ունի ծիծեռնակի 79 տեսակ։
  2. Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։
  3. Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  4. Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։
  5. Բները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։
  6. Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
  7. Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։
  8. Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։ Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում, ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։
  9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։
  10. Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

 

 

 

 

 

 

 

Հայաստանում հայտնի են ծիծեռնակների   5 տեսակ՝

  1. գյուղական ծիծեռնակ,
  2. քաղաքային ծիծեռնակ,
  3. առափնյա ծիծեռնակ,
  4. ժայռային ծիծեռնակ,
  5. շիկագոտի ծիծեռնակ։
  • Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  • Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։
  • Ծիծեռնակները  վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  • Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *