Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Թե մոլորված անցորդներ կան,

դարձի թող գան այս գիշեր,

Սրբագործված սիրով մտնեն

իրենց օջախն այս գիշեր,

Թե կան բախտի փշոտ ճամփեք,

թող ծաղկունքով կանաչեն

Ու երջանիկ սպասումով

բոլորն արբեն այս գիշեր…

Թե աշխարհում պանդուխտներ կան,

թող տուն դառնան այս գիշեր,

Հայրենական հավերժությամբ

ողջագուրվեն այս գիշեր:

Առաջադրանքներ

Ընդգծված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և բացատրի՛ր։

խնդությամբ-խառնվել
խանդավառվեն-ոգևորվել
արբեն-խմել
պանդուխտներ-հայրենի երկրից հեռացած
ողջագուրվեն-խառնվել

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։
Լացել-լալ

մոլորված-խառնված

Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

Երջանիկ սպասում, տխուր աչքեր, կանչող ձեռքեր։

Դեմքի վրա երեվացին տխուր աչքեր։

Ինձ գոռացին կանչող ձեռքերը։

Ես երջանիկ սպասում եմ նոր տարվան։

Դո՛ւրս գրիր այն բառերն ու արտահայտությունները, որոնք գործածված են փոխաբերական իմաստով։

 

Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ։

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Բանաստեղծության համար նոր վերնագիր մտածի՛ր։

Ցանկություններ։

Ո՞րն է Ամանորի գիշերվա քո ամենամեծ ցանկությունը։ Գրի՛ր։

Շարունակի՛ր միտքը։

Երբ մոտենում է Ամանորի գիշերը, բոլորի ցանկությունները կատարվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *