Իմ Գյումրի

Գյումրի

Հայաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում  և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍԻՆ

  • 1

    Ժամանակակից Գյումրիի տարածքում հնագետների կողմից հայտնաբերված առաջին բնակավայրերը պատկանում են բրոնզե դարաշրջանին: Սկզբում քաղաքը կոչվել է Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի: 1837-1924 թթ․ քաղաքը ստացել է Ալեքսանդրապոլ անվանումը, իսկ ավելի ուշ՝ խորհրդային շրջանում՝ Լենինական: Հետխորհրդային շրջանում քաղաքը կրկին վերանվանվեց Գյումրիի:

  • 2

    1920 թ-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում ստորագրվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

  • 3

    Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական ​​դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են: Նրանց թվում են Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը և այլոք:

Ձիթողցոնց թանգարան

Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։ Այս թանգարանը ասես Գյումրու այցեքարտը լինի։

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Վարդանանց հրապարակ

Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է կանգնեցված  ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը, ով զոհաբերել է իր կյանքը հանուն ժողովրդի և քրիստոնեության։ Հրապարակում նաև կարելի է տեսնել «երգող շատրվաններ»։

 

Վարդանանց հրապարակ 

 

Վարդանանց հրապարակ

 

Վարպետաց փողոց

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը:

timthumb

Հիմա նրանց տուն թանգարաները գտնվում են հենց այդ փողովի վրա: Այս փողոցն մինչ իր այդ անվանումն ձեռք բերելը, անվանվել է Ռուսթավելու փողոց անվանմամբ: Բացի այդ այս փողոցի վրա է գտնվում նաև Խեցեգործական դպրոցը և Գորկու բնակելի տունը:

 

Այստեղ գտնվում է Գուսան Շերամի անվան երաժշտական դպրոց։ Կառուցվել է որպես Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տղայոց դպրոց: Եկեղեցին գտնվում է Ռուստավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկին:

Աբովյան և Ռուստավելի խաչմերուկում գտնվում է Սուրբ Նշան եկեղեցին:

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 

Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի և Սուրբ Աստվածածին եկեղեցի

Այս երկու եկեղեցիները գտնվում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստվածածնի եկեղեցին ժողովուրդը անվանում է նաև Յոթ Վերքի եկեղեցի։

 

Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի 

 

Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի 

 

Աբովյան փողոց

Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Յուրօրինակ ճարտարապետությունը այս փողոցին առանձնահատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները և շքամուտքերը  զարդարող վարպետորեն կատարած հնարամիտ փորագրությունները յուրաքանչյուր տունը մի արվեստի գործ են դարձնում։

 

Աբովյան փողոց, Գյումրի 

 

Աբովյան փողոց, Գյումրի 

 

Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանին նշանավոր քույրերը։

 

Ասլամազյան քույրերի պատկերասրահ 

 

Ասլամազյան քույրերի պատկերասրահ 

 

Սև բերդ

Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք և ահարկու տեսքը։ Այս շինությունը կառուցել են ռուսական իշխանությունները 1834 թվականին։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գնտվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։

 

Սև Բերդ 

 

Սև Բերդ 

 

Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան

Այս թանգարանում ոչ միայն կարելի է տեսնել հետաքրքրաշարժ ցուցանմուշներ, այլև զգալ հին քաղաքի ամբողջ ոգին։ Թանգարանը յուրահատուկ է ժամանակի վերստեղծված հարդարանքով և եզակի մակետներով, որոնք կարծես թե Ալեքսանդրապոլի և Կումայրու առօրյայից կենդանի պատկերներ լինեն։

 

Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան 

 

Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան 

 

Կենտրոնական զբոսայգի

Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

 

Կենտրոնական զբոսայգի, Գյումրի 

 

Կենտրոնական զբոսայգի, Գյումրի 

 

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք, շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից։ Բայց ավելի ուշ այն վերակառուցվեց՝ ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ Գործարանը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսավարի ուղեկվցությամբ, ծրագրի մեջ ներառված է նաև գարեջրի համտեսը։

 

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան 

 

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան 

 

Խաչքարերի պուրակ

Խաչքարերի պուրակում գտնվում է ավելի քան 20 խաչքար, որոնք Ջուղայում ավերված խաչքարերի ընդօրինակներն են։ Այստեղ կարելի է տեսնել արվեստի գործեր, որոնք տարբերվում են իրենց առանձնահատուկ  նրբագեղությամբ և ժանյակ հիշեցնող քարե զարդանախշերով։

 

Խաչքարերի պուրակ 

 

Խաչքարերի պուրակ 

 

Ռուսական ժամատուն

Ժամատունը կառուցվել է 1879-80-ական թվականներին Ալեքսանդրապոլում։ Այստեղ են անցկացվել ռուս զինվորների հուղարկավորությունները։ Յուրահատուկ մետաղյա գմբեթի շնորհիվ ժամատունը կոչվել է Պլպլան, քանի որ արևի տակ գմբեթը վառ փայլում է։

 

Ռուսական ժամատուն 

 

Ռուսական ժամատուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *