Զանգագատուն գյուղ
Զանգակատուն գյուղը ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։ Գյուղը վերաբնակեցվել է 1828-1830 թթ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5-րդ դար)։ … Continue reading Զանգագատուն գյուղ