Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.Կարուձև անող

 

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետբ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվելգ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածիդ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

 

 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

  գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:
բայ,գոյական,ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

/ սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Թագավորը շատ կամակոր էր,դրա համար նման անհեթեթ հրաման արձակեց։

8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Դերձակը վերմակ է կարում,  դիտմամբ  մի  քիչ  կարճ  է  անում:

9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *