Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Նախնադարի պարբերացումը

Նախնադար կամ նախապատմական դարաշրջան է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների։ Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։
Մարդկության պատմության վաղնջական դարաշրջանները մենք կոչում ենք այն հիմնական նյութի անունով, որով պատրաստվում էին մարդկանց աշխատանքային գործիքներն ու զենքերը։ Ըստ այդմ՝ հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։

Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

Քարի դարին հաջորդում է մետաղի լայն կիրառման դարաշրջանը, որի առաջին փուլը պղնձի-քարի դարն էր (հունարեն՝ էնեոլիթ)։ Դա յուրօրինակ միջանկյալ օղակ էր քարի և մետաղի դարաշրջանների արանքում։ Այն տևել է շուրջ երկու հազար տարի Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբը։

Պղնձի-քարի դարին (էնեոլիթ) հաջորդում է բրոնզի դարը, որի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

Հին քարի դարը (պալեոլիթ)։  Հին քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։

Սկզբում մարդիկ ապրում էին խմբերով, որոնք գիտության մեջ կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր։ Նրանք հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

Պալեոլիթի վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։ Ի տարբերություն նախնադարյան հոտի՝ համայնքն ուներ իր բնակության մշտայան տարածքը և անդամները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *