Յարխուշտա

 

Տարածաշրջան- Սասուն

Ժանր — ռազմապար

Պարսկերենից՝ յար-ընկեր, խուշտախըշտիկ-զենք — զենքի ընկեր։

«Յարխուշտան» այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։

Ռազմի գնալուց առաջ մարտիկները պարել են Յարխուշտա ոգեղենություն ստանալու համար։ Պատերազմի ժամանակ, երբ թշնամին գնդակահարում էր մեզ , սասունցին շարունակում էր պարել «Յարխուշտա»։ Թշնամին մեզ խենթ էր համարում մտածելով, թե կռվելու փոխարեն ռազմապար են պարում։ Բայց դա իրականում մեր ոգեղեն ուժն է, անպարտելիությունը և զենքի ընկերոջը ոգեշնչելը։

Ասում են սասունցիները պարում էին այնքան ժամանակ մինչև նրանց ափերից արյուն էր հոսում, և այնքան ժամանակ մինչ ընկերներից մեկը կընդուներ իր պարտությունը։

Պարեղանակ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar