Վարդան Այգեկցի «Կտակ վասն գանձի»

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

Բառարան

 

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատմի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահունմահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբմեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

Որդիները, սկսեցին, այգին մեր, գանձն, սկսեց, առատ բերք, տվեց առատ բերք

3.Աշխարահաբար դարձրու առակը:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ տղաներ և մահվան ժամին ՝ կանչում է տղաներին և ասում։

-Ով որդիներ, շատ գանձեր կան մեր այգում  պահված, ես չեմ ասի ձեզ նրա տեղը, ով աշխատի և ավելի խորը փորի ՝ նա էլ կգտնի գանձը։

Հոր մահից հետո, սկսեցին որդիները մեծ ջանասիրությամբ աշխատել և փորել։ Եվ ամեն մեկն փորձում ավելի փորել քան մյուսը։

Եվ սկսեց այգին լավ աճել, առատ բերք տալ և շնորհիվ դրա, որդիները հարստացան։

4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Հայրը ուներ հիանալի գաղափար, ծույլ որդիներին եռանդով աշխատեցնելու համար։

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենածույլերին կարելի է խորամանկությամբ աշխատեցնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *